News.am-ի տեսանյությում` կառավարության նիստից հետո Սուրիկ Խաչատրյանը պատասխանում է լրագրողների հարցերին, սակայն նրանցից մեկը փչացնում է Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվածի տրամադրությունը` ասելով` «Դո՞ւք եք սպանել Ավետիք Բուդաղյանին»: Ինչին ի պատասխան Սուրիկ Խաչատրյանը բավական շփոթված պատասխանում է. «Դու հո հոգեկան հիվա՞նդ չես, ի՞նչ ես խոսում»։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013թ․ հունիսի 1-ին սպանվեց 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը։ Բուդաղյանների ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը միայն վերջերս է ստացել քրեական գործի բոլոր նյութերը և բացահայտել նոր, ուշագրավ հանգամանքներ։
Դիտեք Հայկ Ալումյանի հետ ՍիվիլՆեթի հարցազրույցը: