▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հլը ասեք տենամ՝ ի՞նչ պետք ա խաբեք ժողովրդին.Գեներալն առաջարկեց տղամարդավարի քվեարկել

ԱԺ-ում այսօր մինչ կանցնեին քննարկված հարցերի քվեարկությանը, ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները կրկին խոսեցին «Շրջանառության հարկի մասին»:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը կոչ արեց հրատապ կարգով խորհրդակցություն հրավիրել՝ օրենքի խնդիրների հետ կապված: Նրա խոսքով՝ օրենքը պետք է ժամանակավոր կասեցվի:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ևս դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ խորհրդակցություն նախաձեռնելու խնդրանքով:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին կարծես թե զարմացրել էր շատ հետաքրքիր քառյակ-եռյակը.

«Երկու օր առաջ այդ առաջարկությունը մենք էինք անում, գնացիք, խորհրդակցեցիք, մեկը համաձայն էր, մյուսը՝ ոչ: Արդեն քանի օր է՝ ասում ենք կա խնդիր, եկեք քննարկենք»,-նկատեց Վահրամ Բաղդասարյանը:

Իսկ, ահա գեներալ Սեյրան Սարոյանը հարցի հետաքրքիր լուծում առաջարկեց.

«Պարոն նախագահ, էս մի անգամ էլ արեք մի քվեարկեք, արեք ժողովրդի սրտով անենք: Ես տենում եմ՝ սաղիս մտքին կա, որ ժողովրդի սրտով լինի: Ի՞նչ ենք քվեարկելու էդքան: Բերեք, ոնց կար, այդպես թողնենք, մարդիկ գնան, աշխատեն: Էլ ի՞նչ եք քվեարկելու, հլը ասեք տենամ՝ ի՞նչ պետք ա խաբեք ժողովրդին: Բերեք տղամարդավարի քվեարկենք: Չանցավ էտ օրենքը՝ պրծցրեք: Հլը մի 10 օր պտի քննարկենք, մի 20 օր էլ քվեարկենք: Մեղք են ժողովուրդ, բերեք տղամարդավարի քվեարկենք»:

Նրա առաջակը ընդունվեց ծափահարություններով:

Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ 13:30 կկազմակերպի քննարկում:

Նշենք, որ  2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները պետք է իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ՝ 10 օրվա ընթացքում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին