▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնավուրը` Вечерний Ургант-ին հյուր. շանսոնյե-դիվանագետը Մոսկվայում կհիշի՞ Լևոն Հայրապետյանին

 

Այսօր, հոկտեմբերի 3-ին Մոսկվայում  նախատեսված Շառլ Ազնավուրի  վերջին համերգից  մեկ օր առաջ աշխարհահռչակ շանսոնյեն հյուրընկալվել է  Вечерний Ургант հաղորդմանը: Ցավոք` ռուսական Առաջին ալիքի ազդագրերում ոչինչ չի նշվել Ազնավուրի հայկական ծագման մասին` այլ տեղեկացվել է, որ հաղորդման հյուրը լինելու է, մեջբերում ենք ռուսերենով` Шарль Азнавур — французский шансонье, писатель и актёр. 
Բնականաբար, հայ հեռուստադիտողները ինչպես ռուսական Առաջին ալիքի կայքում, այնպես էլ Вечерний Ургант-ի ֆեյսբուքյա էջում հիշեցրել են Շառլ Ազնավուրի հայկական ծագման մասին ու հպարտացել այս փաստով:
Հիշեցնենք, որ ի պաշտպանություն արցախահայ բարերար Լևոն Հայրապետյանի, նրա մտերիմներն աշխարհահռչակ շանսոնիեից խնդրում էին  չեղյալ հայտարարել Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսված իր վերջին համերգը՝ ընդգծելով, որ այս կերպ իր դժգոհությունն է հայտնում արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանի կալանքի առիթով. Լեւոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանի խոսքով համերգի չկայանալը ռուսաստանյան լրատվամիջոցներին կստիպի անդրադառնալ բարերարի նկատմամբ տեղի ուենցող անարդարություններին։ 
Անձամբ Շառլ Ազնավուրը մտահոգություն էր հայտնել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: 
Ազնավուրը, ով բազմիցս հանդիպել է Լևոն Հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունն՝ ուղղված Արցախի և Հայաստանի զարգացմանը:
Ավելացնենք, որ Ազնավուրի միակ ու վերջին համերգը ռուս հանդիսատեսի համար տեղի կունենա հոկտեմբերի 3-ին՝ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլում»:
Ռուսաստանում Ազնավուրը կավարտի իր համերգային գործունեությունը և այդ պատճառով համերգի ժամանակ կկատարի իր բոլոր լավագույն ու ճանաչված երգերը:
Աշխարհահռչակ շանսոնյեն այս տարի նշում է իր 90-ամյակը: 

Այսօր, հոկտեմբերի 3-ին Մոսկվայում  նախատեսված Շառլ Ազնավուրի  վերջին համերգից  -ժամեր առաջ աշխարհահռչակ շանսոնյեն հյուրընկալվել է  Вечерний Ургант հաղորդմանը:

Ցավոք` ռուսական Առաջին ալիքի ազդագրերում ոչինչ չի նշվել Ազնավուրի հայկական ծագման մասին` այլ տեղեկացվել է, որ հաղորդման հյուրը լինելու է, մեջբերում ենք ռուսերենով` Шарль Азнавур — французский шансонье, писатель и актёр. 
Բնականաբար, հայ հեռուստադիտողները ինչպես ռուսական Առաջին ալիքի կայքում, այնպես էլ Вечерний Ургант-ի ֆեյսբուքյան էջում հիշեցրել են Շառլ Ազնավուրի հայկական ծագման մասին ու հպարտացել այս փաստով:

Հատկանշական է, որ արդեն հաղորդման ընթացքում Իվան Ուրգանտն ավելի շատ ու ջանասիրությամբ էր խոսում, հարցնում հայերից, քան աշխարհահռչակ շանսոնյեն:
Հիշեցնենք, որ ի պաշտպանություն արցախահայ բարերար Լևոն Հայրապետյանի, նրա մտերիմներն աշխարհահռչակ շանսոնյեից, ով նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է,  խնդրում էին  չեղյալ հայտարարել Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսված իր վերջին համերգը՝ ընդգծելով, որ այս կերպ իր դժգոհությունն է հայտնում արցախցի բարերար Լեւոն Հայրապետյանի կալանքի առիթով. Լեւոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանի խոսքով համերգի չկայանալը ռուսաստանյան լրատվամիջոցներին կստիպի անդրադառնալ բարերարի նկատմամբ տեղի ունեցող անարդարություններին։ 
Անձամբ Շառլ Ազնավուրը մտահոգություն էր հայտնել գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: 
Ազնավուրը, ով բազմիցս հանդիպել է Լևոն Հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունն՝ ուղղված Արցախի և Հայաստանի զարգացմանը:

Չի բացառվում, որ Ազնավուրը Լևոն Հայրապետյանի կալանավորման ու առողջության խնդրի մասին բարձրաձայնի հենց բեմից: 
Ավելացնենք, որ Ազնավուրի միակ ու վերջին համերգը ռուս հանդիսատեսի համար տեղի կունենա հոկտեմբերի 3-ին՝ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլում»:
Ռուսաստանում Ազնավուրը կավարտի իր համերգային գործունեությունը և այդ պատճառով համերգի ժամանակ կկատարի իր բոլոր լավագույն ու ճանաչված երգերը:
Աշխարհահռչակ շանսոնյեն այս տարի նշում է իր 90-ամյակը: 

Asekose.am-ը Շառլ Ազնավուրի մասնակցությամբ Вечерний Ургант հաղորդման տեսագրությունը ստորև.  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին