▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գևորգյանը հրաժարվել էր ներկայացնել Լիսկային` հայտարարելով, թե ամաչում է այդ նշանակման համար

«Չորրորդ իշխանություն»-ը տեղեկացրել էր, որ առաջիկայում ՀՀ կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում։ Ըստ թերթի տեղեկությունների` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը` Արմենչիկը, արդեն գրել է իր հրաժարականի դիմումը։ Խնդիրն այն է, որ վերջինս այլևս չի ուզում աշխատել կառավարությունում։ Մամուլի վերոնշյալ հրապարակման համաձայն` Սերժ Սարգսյանն առանձնապես ծանր է տարել Արմեն Գևորգյանի հեռանալու փաստը։ Նրա հանձնարարականով Հովիկ Աբրահամյանը զրուցել է Գևորգյանի հետ` փորձելով հասկանալ նրա որոշման պատճառները։ Սակայն Գևորգյանը պնդել է հրաժարականի մասով` միաժամանակ վստահեցնելով, որ ինքն ամեն ինչից գոհ է, և չկա մի բան, որ իրեն խանգարեր աշխատանքային գործունեության ընթացքում։

newsbook.am-ն այս առիթով գրում է, որ կայքին հայտնի է դարձել, թե Արմեն Գևորգյանը հեռանում է բավականին լուրջ քաղաքական պատճաներով:  Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց Սյունիքի մարզպետ նշանակել Սուրեն Խաչատրյանին` Լիսկային, խնդիր առաջացավ, թե ով է նրան ներկայացնելու նշանակմանը: Մարզերը, ինչպես հայտնի է, գտնվում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության տիրույթում, և, բնականաբար, մարզպետի նշանակման լուրի իրավունքը պատկանում էր նախարարին: Սակայն, ինչպես հայտնի է, Սուրեն Խաչատրյանին ՀՀ կառավարությանը ներկայացրեց փոխնախարարը` Արմեն Գևորգյանի տեղակալ Վաչե Տերտերյանը:   Կայքի  տեղեկություններով` Արմեն Գևրգյանը պարզապես հրաժարվել է ներկայացնել Սուրեն Խաչատրյանին` հայտարարելով, թե ամաչում է այդ նշանակման համար: Նա նշել է, որ այս խայտառակությունից հետո նա այլևս չի պատրաստվում աշխատել գործադիրում և ներկայացրել է հրաժարականի դիմումը: Հովիկ Աբրահամյանի հորդորները` հետ վերցնել դիմումը, արժանացել է Գևորգյանի կոշտ դիմադրությանը: 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին