Ընդդիմադիր ուժերի հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում:
Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ Եռյակի նիստից հետո.Զուրաբյանը նաև նշել է, որ հոկտեմբերի 24-ին մարդիկ Ազատության հրապարակ են գալու հստակ գործողությունների համար:
Հիշեցնենք, որ Ընդդիմադիր Եռյակի կրկին դարձել է Հրաշալի Քառյակ. ինչպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց՝ Քառյակը լքած Դաշնակցության սուրբ տեղը դատարկ չմնաց ու այն կզբաղեցնի Ստեփան Դեմիրճյանի կուսակցությունը՝ ՀԺԿ-ն: