Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ-ում թեժ բանավեճ է սկսվել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի միջեւ։
«Եթե տատիկ-պապիկների մասին էդքան մտածող լինեիք, 25 տարի չէիք թալանի իրենց՝ միլիոնատերեր դառնայիք։ Հիմա էդ մարդիկ տոկոսներ ու պարտքեր ունեն, փողը տվեք թող փակեն իրենց պարտքերը, ոչ թե ձեր բիզնեսները տարեք սահմանամերձի անունով ձեր միլիարդները կրկնապատկեք»։
«Ինչքան սահմանամերձ գոտում օբյեկտ ունեմ՝ տալիս եմ քեզ, հանգստացի»,- հակադարձել է Վարդան Այվազյանը։