▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննարկել են հոկտեմբերի 24-ին կայանալիք համատեղ հանրահավաքին առնչվող հարցեր

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով անցած շաբաթ  գտնվում էր  Դուբայում,  վերադարձել է Երևան և երեկ իսկ հանդիպել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, քննարկել ներքաղաքական հարցեր ու հոկտեմբերի 24-ին նախատեսված համապետական հանրահավաքի օրակարգը:

Asekose.am-ի  հետ զրույցում այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն ու հավելեց, որ այսօր էլ նախատեսված է ԲՀԿ ղեկավարի հանդիպումը  «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: 

Ավելի ուշ նախատեսված  է նաև ընդդիմադիր  Եռյակի առաջնորդների եռակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ մամուլն այսօր  գրել էր, թե հաջորդ հանրահավաքին մնացել է ընդամենը երկու օր, եւ եթե մինչ այդ եռյակը չկարողանա կայացնել միասնական եւ հստակ որոշում իշխանափոխության իրականացման քայլերի շուրջ, ապա հոկտեմբերի 24-ին այլեւս դժվար կլինի խուսափել հանրության հիասթափությունից, եւ է՛լ առավել դժվար կլինի պատկերացնել պայքարի հետագա   ընթացքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին