▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Ղազարյանը նշանակվեց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Asekose.am-ն գրել է, որ մեր ունեցած տեղեկություններով Էդգար Ղազարյանը, ով կառավարության այսօրվա նիստում, իր դիմումի համաձայն ազատվել էր Վայոց ձորի մարզպետի պաշտոնից,  նշանակվելու է Լեհաստանում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան:

Սերժ Սարգսյանն արդեն հրամանագիր է ստորագրել, ըստ որի Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա):

 

Կարդացեք նաև` Հրաժեշտի կատարում՝ Վայոց Ձորի նախկին մարզպետի կողմից

Էդգար Ֆերդինանդի Ղազարյանը ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1985 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ջերմուկ, ուր 1990 թվականի ավարտել է արվեստի դպրոցի ջութակի բաժինը, իսկ 1992 թվականին` Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1993 թվականին ընդունվել է  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Երևանի ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտ), որի կառավարման ֆակուլտետի «Մենեջմենթ» մասնագիտությունն ավարտել է 1998 թվականին: Նույն թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրա, որը ժամկետից շուտ ավարտել է 2001 թվականին` պաշտպանելով ատենախոսություն «Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:   2006 թվականին ընդունվել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոց, որն ավարտել է 2007 թվականին` Ստրասբուրգում: 2010 թվականին ավարտել է Քաղաքական դասընթացների Մոսկվայի դպրոցը: 1999 թվականից դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին