▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյանի անեկդոտները հանրահավաքի ժամանակ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն, Ազատության հրապարակում ելույթ ունենալու ընթացքում, անեկդտոների շարք է պատմել` այդպիսով, իր իսկ խոսքով փորձելով մի քիչ զվարճացնել մարդկանց:

Դրանցից մի քանիսը` ստորև.

-88-ի շարժման հանրահավքներից մեկի  ժամանակ ժողովրդին է մոտենում կողմնակի մի անձ  ու հարցնում` ապեր, էս ի՞նչ հաշիվ ա, ինչի՞ եք հավաքվել,գոռգոռում:

-Ղարաբաղն ենք ուզում,-պատասխանում է  միտինգավորը: 

-Ղարաբաղը՞, Սոչին ուզեք, Սոչին ավելի լավ տեղ ա...

 

– Հանրահավաքներից մեկի ժամանակ ժողովրդին է մոտենում մի կողմնակի մարդ ու հարցնում. «Ապեր, էս ի՞նչ հաշիվ ա, ընչի եք հավաքվե գոռգռում»։ Պատասխանում են. «Ղարաբաղն ենք ուզում»։ «Սոչին ուզեք, Սոչին. Սոչին ավելի լավ տեղ ա»,- ասում է նա ու հեռանում։

– 88-ի փետրվարի 23-ի գիշերային երթի ժամանակ ցուցարարները «Միացե՛ք, միացե՛ք» վանկարկելով կոչ էին անում մայթերին կանգնած մարդկանց միանալ երթին։ Երբ «Կինո Հայրենիքն» անցել էինք, մայթին կանգնած տղաներից մեկը «Միացե՛ք, միացե՛ք» կոչին բարձրաձայն պատասխանեց. «Արա, ձեր էշ խելքին ընկա, մաշնես կոխին»։

– Այդ օրերին Ազատության հրապարակն այնքան խիտ էր, որ հնարավոր չէր միմյանց ոտքերը չտրորել։ Երբ մեկը կողքի կանգնածին ասում է. «Կներես ախպեր, ոտդ տրորեցի», վերջինս պատասխանում է. «Ոչինչ, ախպեր ջան»։ Երբ երկրորդ անգամ է տրորում ու նորից ներողություն խնդրում, մյուսը թե՝ «Ի՞նչ ներողություն, ցավդ տանեմ։ Ազգի խաթեր էս մեծ գործում մի տրորած ոտ ավել, մեկը պակաս, ի՞նչ նշանակություն ունի»։ Իսկ երբ երրորդ անգամ է տրորում ու էլի ներողություն խնդրում, մարդն ասում է. «Ախպեր ջան, էլի կներեմ, բայց հենց Ղարաբաղի գործը կպավ, տալու եմ գլուխդ ջարդեմ»։

– Երբ այս հրապարակում հնչեցին գործադուլի առաջին կոչերը, մի երիտասարդ բարձրացավ հարթակ եւ ասաց. «Ժողովուրդ ջան, էսօրվանից սկսած, մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը, ողջ քյավառահայությունը մի մարդու պես արաղադուլ ա հայտարարում

 

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև համոզմունք է հայտնել, որ նման կատակներ ծնվելու են նաև այս շարժման ընթացքում:

 

Կարդացեք նաև` Ով էր հանրահավաքի մասնակից ամենաբոյով ցուցարարը. լուսանկարներ Ազատության հրապարակից

 

Ուղիղ հեռարձակմամբ դիտեք`  Եռյակի հանրահավաքն Ազատության հրապարակում. հիշեցնենք, որ խորհրդարանական երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», ինչպես նաև Հայաստանի ժողովրդական կուսակցությունը Երևանի Ազատության հրապարակում անցկացնում են երկրորդ միասնական հանրահավաքը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին