▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մեր պահանջները չկատարվեն` շարժումը պահանջելու է իշխանափոխություն. Գագիկ Ծառուկյան

Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքն ավարտվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի  ելույթով, ով հայտարարել է, որ վաղվանից Հայաստանի բոլոր մարզերում ստեղծվելու են շարժման շտաբներ` ցանկացած պահի ժողովրդին մոբիլիզացնելու համար:

«Եթե իշխանությունները չկատարեն պահանջները՝ ընտրական օրենսգրքի բարեփոխում, անցում համամասնական համակարգի, ապա շարժումը պահանջելու է իշխանափոխություն»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանն ու նշել, թե  մինչ այժմ շարժումը հասել է հաջողության` իշխանություններին ստիպելով հետաձգել շատ որոշումներ`  մասնավորապես Սահմանադրական փոփոխությունները:

Գագիկ Ծառուկյանը նաև հայտարարել է, որ դեմ է նստացույցին:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էր իր ելույթում հայտարարել, որ ազատամարտիկների կողմից մի առաջարկ կա՝ այսօրվանից նստել նստացույցի և ասել էր, որ այդ հարցը թող քվեարկության կդնի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Տեսանյութը` a1plus.am-ի 

 

 

Դիտեք`  Եռյակի հանրահավաքն Ազատության հրապարակում. հիշեցնենք, որ խորհրդարանական երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», ինչպես նաև Հայաստանի ժողովրդական կուսակցությունը Երևանի Ազատության հրապարակում անցկացնում էին երկրորդ միասնական հանրահավաքը։

ազատամարտիկների կողմից մի առաջարկ կա՝ այսօրվանից նստել նստացույցի: Նա ասաց, որ այդ հարցը թող քվեարկության դնի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/105750#sthash.y0wHP9oK.dpuf
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին