▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնքան անճար ենք, որ չենք կարողանում օժանդակել. Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման շրջանակներում խոսեց ազգային արժեքների մասին, որի հիմքում ընտանիքն է ու երեխան:

«Սա մեր ազգի համար այն գաղափարն է, այն փիլիսոփայությունը, որ միանգամից արժևորում է մեր ազգը: Քննակումներն այնպիսին են, իբր թե մեր մայրերը, իսկ մենք մայրապաշտ ժողովուրդ ենք, սպասում են, որ պետբյուջեն, կամ, ընդհանրապես, փող տանք, որպեսզի մայրանան: Նույնիսկ, երբ նրանք ոտքի էին կանգնել, խոսում էին սոցիալական հավասարության, արդարության մասին: Ի՞նչ է նշանակում միայնակ մայր, ի՞նչ է նշանակում, որ եթե շատ ծննդօգնությունը տանք, ավելի շատ երեխաներ կծնվեն: Օրենքը միտված է նրան, որ պետությունը պարտավոր է օժանդակել նորածին երեխային, որպեսզի ավելի բարենպաստ մանկություն ունենա, առողջ երեխա լինի:  Մենք դարձրեցինք այսպես.փող տանք կանանց, որ երեխաներ ունենան: Սա զավեշտ է: Մեր կանայք այդ երկու կոպեկի համար չէ, որ ընտանիք են կազմում, երեխա ունենում: Մենք ընտանիք, երեխա պաշտող ժողովուրդ ենք: Նրանք ընտանիքի կանայք են, այն, այլ կանայք չեն, որ փողի համար ծննդաբերեն, ընտանիք կազմեն: Մարդիկ տնակներում են ապրում, 10-13 երեխա ունեն: Սա այն մաքուր գենն է, որը եկել է և ուղղորդում է մեր ժողովրդին: Այլ բան է, որ ասենք, այնքան անճար ենք, որ չենք կարողանում այդ 10 երեխա ունեցողին օժանդակել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին