▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Մանուկյանին ծեծողը հայտնել է, թե հայրենասիրական ապտակ է հասցրել. news.am

news.am-ը գրում է, որ , ըստ կայքի աղբյուրների, ոստիկանները պարզել են, թե ով է հարձակվել եւ ծեծի ենթարկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին:

Կայքի  տեղեկություններով՝  ՀԱԿ պատգամավորին հարվածողը թալինցի է, անունը՝ Արշակ, նա 41 տարեկան է: Նա մասնկացել է արցախյան ազատամարտին, ամուսնացած է, ունի կին եւ երեխա, մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Արշակը պատմել է, որ ինքը ընդամենը «հայրենասիրական ապտակ» է հասցրել Արամ Մանուկյանին, քանի որ Ռուսաստանում աշխատելու ժամանակ թուրքերի հետ շփվելիս նրանց կողմից միշտ վատ խոսքերի է արժանացել: Մասնավորապես, թուրքերը, ադրբեջանցիները Ռուսաստանում աշխատող հայերին ծաղրել են՝ասելով, թե ձեր երկրում տղամարդ չկա,  վիրավորում եւ հայհոյում են  նախագահին, մեկը չկա դրանց «հախից գա»:  Արշակը նաեւ պատմել է, որ այս խոսքերը իրեն «թասիբի են գցել», հետեւելով հայաստանյան զարգացումներին, տեսնելով Արամ Մանուկյանի ելույթները եւ հնչեցրած խոսքերը նախագահ Սրժ Սարգսյանի հասցեին՝   որոշել է ՀԱԿ պատգամավորին «մի լավ դաս տալ»: Նախապես իմացել է պատգամավորի տեղը, դարանակալել եւ հարվածել դեմքին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին