▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակվողները բղավել են «Ալլահ Աքբար»

Միջազգային գործակալությունները հաղորդում են` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության` իսլամական հետքի մասին. Երգիծական ամսագրի`  Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակվողները բղավել են «Ալլահ Աքբար», ինչը լսվում է տեսանյութերում: 

Ըստ որոշ տեղեկությունների,  հարձակումից մոտ մեկ ժամ առաջ ամսագրի Twitter-յան  էջում "Իսլամական պետություն" խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարն էր տեղադրվել:  Նշենք, որ 2011 թվականին`  Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները թողարկելուց հետո "Շառլի Հեբդոյի" գրասենյակը կրկին հարձակման էր ենթարկվել:

Հիշեցնենք, որ ահաբեկչություն է տեղի ունեցել Փարիզում. հարձակման է ենթարկվել "Շառլի Հեբդո" երգիծական ամսագրի գրասենյակը: Ըստ ֆրանսիական ոստիկանության հաղորդած վերջին տվյալների, 12 մարդ է սպանվել, վիրավոր են 10-ը, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ է: Սպանվածներից 10-ը լրագրող է, երկուսը` ոստիկան։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին