▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում բախում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. Կան վիրավորներ

 

galatv.am-ը գրում է. Գյումրու կենտրոնական փողոցները փակ են: ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել  գյումրեցի ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Բանն այն է, որ ցուցարարները որոշեցին դատախազության շենքի դիմացից շարժվել եւ բողոքի ակցիան շարունակել ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց: Սակայն ոստիկանական ուժերը փակել են հյուպատոսարան տանող ճանապարհները: Ցուցարարները ճեղքելով բոլոր պատնեշները մոտեցել են հյուպատոսարանի շենքի հարեւանությամբ գտնվող «Նանե» հյուրանոցին, սակայն ոստիկանները կենդանի պատ կազմած՝արգելում են ցուցարարներին առաջ շարժվել: Ոստիկանները վահաններով եւ մահակներով են:

Հրազեն չի կիրառվում, սակայն ոստիկանների կողմից ուժ է կիրառվում ցուցարարների նկատմամբ: Ինչպես փոխանցում է տեղում աշխատող մեր նկարահանող խումբը, այս պահին կան արդեն վիրավորներ, որոնց շտապ օգնության մեքենաներով տեղափոխում են հիվանդանոց:

Գնալով վիճակն ավելի է լարվում:

 

Նյութը ` սկզբնաղբյուր կայքում

Դիտեք նաև`Պայթյունավտանգ իրավիճակ՝ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ. Ուղիղ միացում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին