▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջատագովներից մեկը՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հունվարի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնչեցրել է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Հրեական պետության նախագահն այս հարցում բավականաչափ լուրջ ներդրում է ունեցել դեռևս Իսրայելի խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում՝ աջակցելով Կնեսետում թեմայի շուրջ պարբերաբար նախաձեռնվող քննարկումներին:

Ռիվլինի նման քայլը չափազանց ողջունելի է բարոյական և քարոզչական առումով, մինչդեռ այն չի կարելի դիտարկել իրավական հարթության մեջ և հատկապես՝ Իսրայել պետության ճանաչման տեսանկյունից, քանի որ կառավարման ձևով Իսրայելը խորհրդարանական պետություն է, և արտաքին ու անվտանգային քաղաքականության շրջանակներում որոշումների կայացման վերջին խոսքը պատկանում է վարչապետին:

Իսկ Բենյամին Նեթանյահուն, չնայած Թուրքիայի իշխանությունների հետ հարաբերությունների բավականաչափ սրմանը, դեռևս չի գնում այդ քայլին: Սակայն չի կարելի բացառել, որ թուրքական իշխանական վերնախավի կողմից հակաիսրայելական կտրուկ հռետորաբանության շարունակականության պայմաններում, հատկապես Իսրայելում մարտի կեսերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առավել առարկայական տեսք ընդունի մերձավորարևելյան այս երկրում:

Արմեն Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին