▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք կստիպենք իշխանություններին գիտակցել իրենց պատասխանատվությունը. Գագիկ Ծառուկյան

Մարդկանց համբերության բաժակն արդեն իրոք լցվել է: Այս մասին, այսօր`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության» նախաձեռնած՝ քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովին հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Վերջին շրջանի մի քանի իրադարձություններ, այդ թվում` Գյումրիի ողբերգությունը, սահմանային ընդհարումների հաճախացումը, անտանելի գնաճը, ֆինանսական շուկայի անկայունությունն այն վերջին կաթիլներն էին, որոնք պետք է հուշեին իշխանությանը, որ ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին:

Ծառուկյանի խոսքով` մեկ անզգույշ քայլը, նույնիսկ մեկ անզգույշ բառը կարող է հարյուր հազարավոր մարդկանց հանել փողոց, ինչի հետևանքով կառաջանա անկառավարելի հզոր ալիք:

«Մենք ժողովրդի հետ ենք, եւ մենք կստիպենք իշխանություններին, որպեսզի նրանք, վերջապես, գիտակցի իր պատասխանատվությունը ժողովրդի առջեւ: Որոշ քաղաքական ուժերի համար անտարբերությունն աշխատաոճ է դարձել: Շատերը նախընտրում են չեզոքություն պահպանել: Միաժամանակ, մենք միասնական մարզային շտաբների ստեղծում նախաձեռնեցինք, որպեսզի լինենք ժողովրդի կողքին, լսենք ժողովրդի ձայնը»,-վստահեցրեց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթի ընթացքում նաև անդրադարձավ իրենց առաջարկած 12 կետերին` նշելով, որ իշխանությունը չի շտապում կատարել ժողովրդի պահանջները, այդ թվում 12 կետերի մասով, որոնք ներկայացվել են կառավարությանը:

 «Ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ 12 պահանջ, ինչ է, երկրում այլ խնդիրներ չկա՞ն: Այսօր երկրում կա ոչ թե 12, այլ՝ 112 հարց եւ ավել: Սակայն մենք առաջ քաշեցինք  ամենահրատապ և արագ լուծում պահանջող խնդիրները, որոնց ուշացումը հղի է նոր պայթյուններով»,- ասաց  Ծառուկյանը` հավելով, որ եթե իշխանությունը չկատարի ժողովրդի պահանջները, ապա ժողովուրդը պատրաստ է արտահերթ ընտրություններ պարտադրել իշխանություններին:

Կարդացեք նաև` Ծառուկյանը խոստանում է Երևանում հզոր հանրահավաք անցկացնել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին