▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանին պատժում է ու հիշեցնում բացակաների, թաքցված հարկերի ու քրեական հանցագործությունների մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ ունենալով, Սերժ Սարգսյանն անդրադարձել է  ներքաղաքական կյանքին ու նաև գնահատականներ տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը: 

Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. 

 

  1. Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաս­տանի Հանրապետության Ազգային անվտան­գության խորհրդի անդամի կար­գավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մար­մինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա:
  1. 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պա­տաս­խանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրա­վունքների հա­մար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:
  1. Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգ­­ված լուրերը չմուծված մի­լիար­դավոր դրամ հար­կերի, տա­րեցների կենսաթոշակներից ու երի­տա­սարդների կրթվելու իրա­վունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարե­գործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձ­նա­րարել համա­պատասխան մարմիններին մինչև վերջ ու ման­րա­մասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բո­լորին:
  1. Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիո­նալ կերպով քողարկելու մեխա­նիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրա­վիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ հա­մապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին