Panorama.am-ը գրում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը հաստատել է լուրը՝ նշելով, որ ԱԺ-ն նման դիմում ստացել է:
Ըստ տեղեկությունների, մանդատից հրաժարվելու պատճառը վերջինիս կողմից «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը» լքելն է:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) կուսակցությունից և խմբակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում