▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վե՞րջ Գալիպոլիի շոուին... թուրքական պրոպագանդա՞, թե՞ իրականություն

Արդեն տեղեկացրել ենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, Թուրքիան չեղարկել է Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի հիշատակման միջոցառումները, որոնց մեկնարկը նախատեսված էր ապրիլի 24-ին։

Քաղաքագետ  Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս առիթով կարծիք է հայտնել, թե թուրքական մամուլը` հատկապես անգլալեզու, հետաքրքիր մարտավարություն է ընտրել հայերի դեմ պայքարում։ «Ինչ-որ սենսացիոն լուր են վերցնում, հաճախ իրականությանը չհամապատասխանող, և դրա հիման վրա պրոպագանդայի մեծ չափաբաժին մատուցում միջազգային հանրությանը: Ամենաթարմ օրինակը Sunday's Zaman-ի երեկվա հրապարակումն է։ Հենվելով անանուն աղբյուրի վրա` սկզբից գրում են իբր Թուրքիայի կառավարությունը չեղյալ է համարել Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները, հետո էջերով իրենց պրոպագանդան տարածում։ Մեզանից շատերն էլ այդ նյութը սկսում են տարածել։ Զգույշ եղեք ժողովուրդ ջան։ Ցավոք, մեր տեղեկատվական դաշտն այդքան էլ պատրաստ չէ Թուրքիայի հետ հակամարտության։ Սա Ադրբեջանը չէ իր պարզունակ մոտեցումներով։ Թուրքիայի դեպքում մասշտաբներն ու պրոֆեսիոնալիզմն այլ մակարդակի են։ Եվ եթե ուզում ենք այս ուղղությամբ ևս հաջողություն ունենալ, ուրեմն պետք է շատ ավելի զգույշ մոտենալ գործին »,-կարծիք էր հայտնել Հրանտ Մելիք Շահնազարյանը։ 

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացնում է թուրքական Today's Zaman պարբերականը, միջոցառումները չեղարկվել են, քանի որ մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվել են Անկարա այցելել ապրիլի 24-ին, քանի որ Երևանում հիշատակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Նրանք նշել են, որ իրենց այցով կարող են ստվեր նետել երևանյան միջոցառումների վրա։

Նշվում է, որ հրավերը ուղարկվել է 100 բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին։ Հրավիրված երկրներից միայն հինգն են համաձայնել և հաստատել իրենց մասնակցությունը՝ այն էլ ոչ նախագահի մակարդակով:

Ավելացնենք, որ այս պահի դրությամբ թուրքական Zaman թերթի հրապարակման առիթով պաշտոնական ոչ մի արձագանք չկա ոչ Թուրքիայի Արտգործնախարարությունից, ոչ էլ Հայաստանի ԱԳՆ-ից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին