▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանին թոշակի՞ են ուզում ուղարկել

 

ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում սկսեց քննարկել «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքների փոփոխությունները:
Այս փոփոխություններով պաշտոնաթող նախագահներին ցմահ տրամադրվում է տուն, գրասենյակ եւ ավտոմեքենա: Բացի այդ, պաշտոնաթող նախագահները կստանան հատուկ կենսաթոշակ` գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով:

ԱԺ-ն այսօր իր արտահերթ նիստում սկսեց քննարկել «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքների փոփոխությունները:
Այս փոփոխություններով պաշտոնաթող նախագահներին ցմահ տրամադրվում է տուն, գրասենյակ եւ ավտոմեքենա: Բացի այդ, պաշտոնաթող նախագահները կստանան հատուկ կենսաթոշակ` գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով:

Նախագծերը ներկայացնում էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս դեպքը պետք չէ կապել կենսաթոշակի հետ:

«Գրասենյակն, ըստ էության, անժամկետ է հատկացվում, հետևաբար հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք գրսենյակն օգտագործվել նաև պաշտոնաթող նախագահի ժառանգների կողմից և պաշտոնաթող նախագահի տունը կարո՞ղ է օգտագործվել կամ այն կարո՞ղ են փոխանցվել հաջորդ սերունդներին: Եվ, քննարկվե՞լ է արդյոք պաշտոնաթող բոլոր նախագահներին նույն տարածքում բնակարան հատկացնելու հնարավորությունը.թող իրար հետ շախմատ խաղան, սուրճ խմեն: Միգուցե ագրեսիան այդպիսով պակասի»,-հարցրեց պատգամավորը:

«Դուք էլ կուզեք հյուր գնալ` շախմատ խաղալու, չէ, պարոն Մինասյան»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ասատրյանը նշեց, որ պաշտոնաթող նախագահներին բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, իսկ ավտոտրանսպորտը և կահավորված գրասենյակը` ցմահ օգտագործման իրավունքով:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե եթե երկու պաշտոնաթող նախագահներին տալիս ենք այդ կեսաթոշակը, նրանք դրա կարիքը ունե՞ն. «Նրանք բավականին բարեկեցիկ կյանքով են ապրում, հատկապես այն պարագայում, որ 1 միլիոնից ավելի մարդիկ այսօր ՀՀ-ում աղքատության մեջ են: Եվ հետո, ինչո՞ւ եք որոշել այսօր այս հարցը արտահերթ նիստով քննարկման բերել: Միգուցե հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ուզում եք իրապես այս մարդկանց ուղարկել թոշակի՞, հատկապես Ռոբերտ Քոչարյանին, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, որ ինքը վաղուց թոշակի տարիքում է: Եվ, որքա՞ն է կազմելու նրանց կենսաթոշակը՝ 10 տարվա կտրվածքով»,-հարցրեց պատագամավորը:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այս նախագծով նոր չէ, որ առաջարկվում է ներմուծել կենսաթոշակի ինստիտուտը. «Սա 1996թ. ընդունված օրենքով է կարգավորվում: Սա սոցիալական աջակցության ծրագիր չէ, այլ նախագահի ինստիտուտի համար է նախատեսված ու սա ընդունված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին