▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նեմցովի սպանության գործում ադրբեջանական հետք է հայտնվել

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը հետաքննող խումբը ներկայումս ուսումնասիրում է այն վարկածը, որի համաձայն Նեմցովը սպանվել է ուկրաիանական հատուկ ծառույությունների կարգադրությամբ.  կազմակերպիչներն էլ  այսպես կոչված Ջոխար Դոդաեվի գումարտակից`  ազգությամբ չեչեն մարտիկներ կարող են լինել: Ըստ այս վարկածի` այդ ձևով նրանց ցանկանում էին ապակայունացնել քաղաքական իրավիճակը, գրում է «Известия»-ն:

Նշվում է, որ տվյալ գումարտակի  ղեկավարն  Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղեկալ Իսա Սադիգովն է, ում նկատմամբ  Ադրբեջանում  հետախոզում է հայտարարված: Նա վերջին տարիներին Նորվեգիայում էր բնակվում:

Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայի կենտրոնում  սպանվել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Սպանությունը տեղի է ունեցել «Բոլշոյ կամեննի» կամրջի վրա` Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ին։Հաղորդվում է, որ սպանությունն իրականացրել է մեկ մարդ, ով դուրս է եկել սպիտակ մեքենայից և թիկունքից չորսից֊-յոթ գնդակ է արձակել Նեմցովի վրա այն պահին, երբ ընդդիմադիր գործիչը մի երիտասարդ կնոջ ընկերակցությամբ անցնում էր կամրջով։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին