▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ համար նորություն չի Արմենի ով լինելը. «Հիմնադիր խորհրդարանն» արձագանքում է

«Արմեն Ռուստամյանին արժանի պատասխան պիտի տան իր կուսակիցներ դաշնակցականները, կամ արդարացնեն` ինչու է ՀՅԴ-ն ՀՀԿ-ից հանրապետական, կամ էլ մնան կուսակցական կարգապահության կապանքներում, ու լուռ կհամաձայնվեն շեֆի հետ: Թե չէ մեզ համար նորություն չի Արմենի ով լինելը: Մարդը ամբողջ տարին հայտարարել է 100 ամյակի տարի, ու չի ուզում իշխանափոխություն: Մնում է իր կարծիքը լսող գտնի» ,-այսպես է արձագանքել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանն` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այսօր հնչեցրած գնահատականներին:

Հիշեցնենք, որ ԱԺ ճեպազրույցի ժամանակ, հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում «Հիմնադիր խորհրդարանի» կոչին՝ շուրջօրյա հանրահավաքներ անել եւ ապրիլի 24-ին պայքարել ռեժիմի դեմ, Արմեն Ռուստամյանը, մասնավորապես, նշել է.

«Մենք դեմ ենք քաղաքական պայքարը կապել ապրիլի 24-ի հետ: Սա այն քայլն է, որ ուզում են անել մեր թշնամիները, մեր չուզողները: Կարելի է ապրիլի 24-ի ամբողջ միջոցառումների շարքը հարամել: Մեզ համար բացարձակապես անհասկանալի են մոտիվները, ինչպե՞ս կարելի է այդ օրվա խորհուրդը ոտնահարել»:

Իսկ հարցին՝ ապրիլի 25-ին կմիանա՞ք՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց՝ «Եթե նման նպատակ ունեն, ես չեմ ցանկանում միանալ նման ուժի հետ: Պարզ ասեմ՝ ես այդ ուժի հետ ոչ հանրահավաքի կգնամ, ոչ էլ սեղան կնստեմ»:

Ավելացնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» մեկ այլ անդամ` Կարո Եղնուկյանն ավելի սուր է արձագանքել Արմեն Ռուստամյանին, նրան մեղադրելով «գործակալ» ու երկրորդ նախագահի «սպասավոր» լինելու մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին