azatutyun.am-ի տեսանյութում ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն, այսօր հակադարձելով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին,ասում է` սրբություն չունեն նրանք, ովքեր գրում են, թե իրենք Ծիծեռնակաբերդում զվարճացել են։ Նաղդալյանը հավելում է, թե հարկ չի համարում անգամ հերքել այդ մեկնաբանությունները:
«Էդ մարդկանց, ովքեր էդպես են ասում, մենակ մի հարց եմ տալիս՝ դուք կգնայի՞ք Ցեղասպանության հուշահամալիր զվարճանալու, որ գրում եք: Լուսանկարների մեջ կան կանայք, որոնք ժպտում են, որովհետև ուրախ էին, որ միահամուռ, մի կոչով հավաքվել են իրենց հոգու պարտքը, իրենց համար հաճելի և աստվածահաճո մի գործ անելու», - ընդգծում է ԱԺ փոխնախագահը: Ինչո՞ւ էր լուսանկարներում Նաղդալյանը ժպտում.- «Ուրախ էի, որ իրենց հոգսերը թողած, կոչիս միացան 3000-ից ավելի կանայք՝ հեռավոր մարզերից»,- ասում է նա։ Նաղդալյանի խոսքով՝ ի նշան միասնականության, կանայք, վեր բարձրացրած ծաղիկներով, որոշել էին «ալիք անել»։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում