▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայի նախագահը կմասնակցի Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին

 

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ապրիլի 23-ին Բեռլինում մասնակցելու Օսմանյան կայսրությունում դարասկզբում զոհված 1,5մլն հայերի և այլ քրիստոնյա փոքրամաանությունների հիշատակին անցկացվելիք պատարագին:Այդ մասին է հայտնում Գերմանիայի Երկրորդ հեռուստաալիքը, հավելելով, որ Գաուկը Գերմանիայի դաշնության առաջին նախագահն է, որ մասնակցելու է այս առիթով նման միջոցառման: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գերմանացի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության պատմական պատասխանատվության ճանաչմաննախաձեռնությամբ:
Tagesspiegel պարբերականի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը լավ չեն վերաբերվում:
Ավելի վաղ Deutsche Welle պարբերականը հայտնել էր, որ ապրիլի 24-ին կայանալից Քայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջողառումներին Գերմանիայից Երևան են ժամանելու կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Քրիսթոֆ Շտրեսերը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մայքլ Ռոթը:
Artsakhpress.am

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ապրիլի 23-ին Բեռլինում մասնակցելու Օսմանյան կայսրությունում դարասկզբում զոհված 1,5մլն հայերի և այլ քրիստոնյա փոքրամաանությունների հիշատակին անցկացվելիք պատարագին:Այդ մասին է հայտնում Գերմանիայի Երկրորդ հեռուստաալիքը, հավելելով, որ Գաուկը Գերմանիայի դաշնության առաջին նախագահն է, որ մասնակցելու է այս առիթով նման միջոցառման:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գերմանացի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և Ցեղասպանության մեջ Գերմանական կայսրության պատմական պատասխանատվության ճանաչմաննախաձեռնությամբ:

Tagesspiegel պարբերականի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը լավ չեն վերաբերվում:

Ավելի վաղ Deutsche Welle պարբերականը հայտնել էր, որ ապրիլի 24-ին կայանալից Քայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջողառումներին Գերմանիայից Երևան են ժամանելու կառավարության մարդու իրավունքների հանձնակատար Քրիսթոֆ Շտրեսերը և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մայքլ Ռոթը:


Artsakhpress.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին