▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ. նրան վիրահատել են

Tert.am-ը գրում է. ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, նրան արտերկրում վիրահատել են: Այս մասին  տեղեկացրեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրորդ Նախագահը ապրիլի 24-ին կայցելի՞ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Նա Հայաստանում չէ, այստեղ չի լինելու նաև վաղը և, հետևաբար ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելել չի կարող»,-ասաց նա:

Միաժամանակ նա ընդգծեց, որ որևէ լուրջ խնդիր չկա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին