▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա չափազանց մեծ ճնշումը նրան կմղի Ռուսաստանի գիրկը.Քաղաքագետ

«Այս ընթացքում շատ կարևոր ձեռքբերում ունեցանք՝ առաջինը մեր ազգի մոբիլիզացիան է.հավատացած եմ, որ հազարավոր հայեր ազգային գիտակցության որոշակի փոփոխություն ունեցան, դա շատ կարևոր է: Մեր հարցը դարձավ համաշխարհային քաղաքակրթության հարց: Բայց սա չպետք է կապել իրական քաղաքականության հետ: Տարածված կարծիք կա, որ քաղաքականությունը շախմատ է, բայց այն թատրոն է. կան ներքին և արտաքին խաղացողներ: Շատ կարևոր էր, որ համաշխարհային երկու դերակատար կարևոր հայտարարություն արեցին՝ Օլանդն ու Պուտինը հիշատակեցին Անտանտի հայտարարությունը, որը դատապարտում էր Օսմանյան Թուրքիայում  տեղի  ունեցած հայերի ոչնչացումը և այդ հայտարարությամբ  հայերի նկատմամբ իրականացրած հանցագործության համար պատասխանատու համարում էին Թուրքիայի կառավարությանը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների և արձագանքների մասին՝ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Հայկական հարցը վերադառնում է բարձր հնչողությամբ:

«Պետք է վերակազմակերպել Հայաստանը: Մենք հիմա նախապատրաստական փուլ պետք է անցնենք.գիտական, տրամաբանական: Հիմքում պետք է լինի ՀՀ ազգային շահը»,-նշեց նա:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից «ցեղասպանություն» տերմինը կրկին չօգտագործելուն՝ Լևոն Շիրինյանը նկատեց.

«ԱՄՆ-ի կողմից չափազանց մեծ ճնշումը Թուրքիայի վրա՝ նրան մղելու է Ռուսաստանի գիրկը: Մենք ԱՄՆ-ից առաջին հերթին ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության երաշխիքներ պետք է պահանջենք՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելով: Եվ նրանք դա կանեն: Հետո՝ տնտեսական աջակցություն պետք է լինի»:

Անի Կարապետյան

Այս ընթացքում շատ կարևոր ձեռքբերում ունեցանք՝ առաջինը մեր ազգի մոբիլիզացիան է.հավատացած եմ, որ հազարավոր հայեր ազգային գիտակցության որոշակի փոփոխություն ունեցան, դա շատ կարևոր է: Մեր հարցը դարձավ համաշխարհային քաղաքակրթության հարց: Բայց սա չպետք է կապել իրական քաղաքականության հետ: Տարածված կարծիք կա, որ քաղաքականությունը շախմատ է, բայց այն թատրոն է. կան ներքին և արտաքին խաղացողներ: Շատ կարևոր էր, որ համաշխարհային երկու դերակատար կարևոր հայտարարություն արեցին՝ Օլանդն ու Պուտինը հիշատակեցին Անտանտի հայտարարությունը, որը դատապարտում էր Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի ոչնչացումը:
Որպեսզի լինենք նաև պահանջող՝ Իսրայելի խպես երկիր պետք է լինենք

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին