▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում եք՝ արտագաղթի՞, հոգնե՞լ եք մեզնից.Բագրատյանը՝ «խոպանչիներ»-ի հարկ վճարման մասին

 

ԱԺ արտահերթ նիստում այսօր Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք պետք է աշխատեն շինարարական աշխատանքների վրա, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որեւէ համապատասխան կազմակերպության հետ եւ հետագայում 13 տոկոս եկամտահարկը եւ 5 տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե տվյալ երկրի բյուջե:
«Տրամաբանությունը հետեւյալն է՝ մեր հայրենակիցները կատարում են արտերկրում շինարակական աշխատանքներ, սակայն մեր երկրում որեւէ տեղ գրանցված չեն որպես վարձու աշխատող: Նպատակն այն է, որ գրանցում ստանան ՀՀ համապատասխան գործատուի մոտ, այդ դեպքում տվյալ կազմակերպությունը ծառայություններ կմատուցի դրսի համապատասխան կազմակերպությանը: Խնդիրն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները տվյալ պետությանն են մուծում եկամտահարկ: Ստացվում է, որ միայն մեր երկրում եկամտահարկ կգանձվի, իսկ ՌԴ-ում կազատվի»,- ասաց նա։

ԱԺ արտահերթ նիստում այսօր Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք պետք է աշխատեն շինարարական աշխատանքների վրա, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որեւէ համապատասխան կազմակերպության հետ եւ հետագայում 13 տոկոս եկամտահարկը եւ 5 տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե տվյալ երկրի բյուջե:

«Ես հասկացա՝ ամեն ինչից ուզում ենք անել, որ արտերկրում աշխատողից էլ եկամուտ քաղենք»,-արձագանքեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Լուրջ օրենք ենք քննակում՝ թեթևամիտ ձևով: Ռուսաստանին հարցրե՞լ եք, որ նման օրենք եք ընդունում: Բա որ այստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակ գրի: Երկրորդ՝ ես հոգնել եմ արտասահմանցի հայ օլիգարխներից, դրանք այս պետությունը մի օր կքանդեն: Արդեն մենք լրիվ քանդում ենք հարկային դաշտը: Առաջին անգամ եմ տեսնում, որ որոշել են հարկային դաշտը տարբերակել ըստ աշխատանքների: Երրորդ՝ ի՞նչ եք ասում, ասում եք՝ արտագաղթի՞: Հոգնե՞լ եք մեզնից: Ես նման բան առաջին անգամ եմ տեսնում: Ո՞նց կարող է նման օրինագիծ մտնի ԱԺ: Մենք դարձել ենք մաֆիոզ ԱԺ»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին