▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք մոռանում եք, որ պարոն Ծառուկյանը քաղաքականությամբ չի զբաղվում. Կարապետ Գուլոյան. armlur.am

Armlur.am-ը գրում է.Աբովյանի քաղաքապետի ընտրություններին Գագիկ Ծառուկյանը որևէ կերպ չի խառնվում: Այս մասին Ազգային ժողովում  հարցին՝ ինչքանո՞վ է Գագիկ Ծառուկյանը խառնվում Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, ի պատասխան ասաց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:

«Դուք մոռանում եք, որ պարոն Ծառուկյանը քաղաքականությամբ չի զբաղվում»,- ասաց Կարապետ Գուլոյանը: Լրագրողի դիտարկմանը, թե Ծառուկյանն իրավունք չունի քաղաքականությամբ չզբաղվել, քանի որ ԱԺ պատգամավոր է, Կ. Գուլոյանն ասաց. «Իր սահմանադրական իրավունքն է՝ որոշել ինչով զբաղվել կամ չզբաղվել քաղաքականությամբ»: Գուլոյանը ոչ մի վատ բան չի տեսնում նրանում, որ Գագիկ Ծառուկյանը կարող է սատարել Արտաշատի ընտրություններում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի թեկնածությանը. «Արգամ Աբրահամյանը նրա փեսան է և հետո, ինչո՞վ պետք է օգնի: Կամ եթե օգնում է, ի՞նչ վատ բան կա դրանում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին