Փարիզում հրաձգություն եւ պայթյուն է եղել, որի հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել։ Դիմակավորված անհայտ անձինք կրակոցներ են արձակել Փարիզի 10-րդ եւ 11-րդ օկրուգներխ խաչմերուկում գտնվող կամբոջական ռեստորանի այցելուների վրա։
Ուղիղ հեռարձակում ռուսերենով՝ դիտել այստեղ
Նշենք, որ կամբոջական ռեստորանը գտնվումէ «Չառլի Հեբդո» երգիծական ամսագրի խմբագրությունից քիչ հեռու։ Նշվում է,ո ր դիմակավոր անձինք կրակել են Կալաշնիկովի ինքնաձիգներից, ապա փախուստի են դիմել դեպքի վայրից։
Բացի այդ, տեղեկություն է տարածվել, որ կրակոցներ են հնչել Բատակլան թատրոնի մերձակայքում, որտեղ կան պատանդներ:
Պայթյուն է որոտացել նաև «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղը դիտում էր նաեւ նախագահ Ֆրանսուա Օլանդը։