Ըստ Եվրանյուզ հեռուստաընկերության, Փարիզի ոստիկանության կողմից «Բատակլան» համերգասրահի գրոհից հետո կան մոտ 100 զոհեր: Կան մի քանի տասնյակ վիրավորներ:
Նշենք, որ , ըստ Փարիզի ոստիկանության, ևս 40 հոգի զոհվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած մյուս ահաբեկչությունների ընթացքում: Այդպիսով, զոհերի ընդհանուր թիվը մոտ 140 է:
Նշվում է, որ «Բատակլան» համերգասրահում ոստիկանական գործողության ընթացքում պայթյուններ են հնչել: Որոշ լրատվական գործակալությունները գրում են, թե համերգասրայի գրոհի ընթացքում զոհերի թիվն ավելին է՝ 180 հոգի:
Գրոհի ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, սպանվել է երեքից -չորս ահաբեկիչ։ Նրանցից մեկը պայթեցրել է իրեն։ CNN-ի փոխանցմամբ, ձերբակալվել է մի ահաբեկիչ, որը հայտարարել է, թե «Իսլամական պետություն» խմբավորումից է։