▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դևը բռնում է Սարգսյան եղբայրներին ու հարցնում՝ «այո», թե՞ «ոչ».Փոստանջյանի անեկդոտը

«Հաջորդ տարի ժողովրդի աշխատավարձը չի բարձրանալու, ոչ էլ թոշակը, փոխարենը բարձրանալու է առաջին անհրաժեշտության ապրանքների գինը: Բյուջեն ունենալու է ճեղքվածք և մեր կյանքը վատանալու է:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա դրանցով ևս մեկ անգամ ամբողջ ՀՀ-ն ենթարկվելու է ցնցումների: Համատարած աղքատության պայմաններում անցկացնել նման միջոցառում՝ ուղղակի դավաճանություն է հայ ժողովրդի նկատմամբ: Դրան էլ այսպես կոչված շոու է գումարվել ու կրկեսի նման են մատուցվում փոփոխությունները»,-ԱԺ-ում ասաց  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ պատմելով մեկ անեկդոտ.

«Դևը բռնում է Սարգսյան եղբայրներին ու նրանց տալիս է 24 ժամ՝ ասելու, թե ո՞րն է ճիշտ.«այո»-ն, թե՞ «ոչ»-ը: Կանչում է Սերժ Սարգսյանին՝ ասում է, թե հիմա ասա՝ ո՞րն է ճիշտը՝ «այո»-ն, թե՞ «ոչ»-ը: 3 եղբայրները որոշում են, որ գնա ու «այո» ասի, քանի որ ինքն է նախաձեռնել: Այդպես էլ անում է: Դևը կուլ է տալիս նրան: Մյուս եղբայրն է գնում ու «ոչ» է ասում: Մնում է Լևոնը, ասում է՝ գիտեմ, որ ինձ էլ ես կուլ տալու, միայն ճիշտն ասա, պատասխանում է, որ ճիշտը գոյություն չունի, այն մեկն է՝ ձեզանից ազատվելը ու նրան էլ է կուլ տալիս: Ուստի, մենք պետք է սկսենք կուլ տալու գործընթացը»

«Զառա ջան, ինչո՞ւ ես այս թատրոնը կազմակերպել»,-հարցնում ու պատասխան չէր ստանում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:

a1plus.am-ի տեսանյութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին