▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը հարվածեց մեզ թիկունքից. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում թուրքական օդուժի կողմից խոցված օդանավի հետ կապված  միջադեպը համարել է «հարված թիկունքից»: Այս մասին  հաղորդում է gazeta.ru-ն:

«Այդ իրադարձությունը դուրս է գալիս ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներից: Այսօրվա մեր կորուստն ահաբեկիչների համախոհների կողմից թիկունքից մեզ հասցված հարված է»,-հայտարարել է Պուտինը:

«Ռուս օդաչուները և ինքնաթիռը ոչ մի կերպ չեն սպառնում Թուրքիային, դա ակնհայտ է»,- ասել է Պուտինը: Նա նաև հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի վրա հարձակումը եղել է Թուրքիայի հետ սահմանից 1 կիլոմետր հեռավորության վրա, իսկ ինքնաթիռն ընկել է 4 կիլոմետր հեռավորության վրա:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը Թուրքիային միշտ վերաբերել է որպես բարեկամական պետության։ Նրա խոսքով՝ օդանավի հետ կապված միջադեպը ողբերգական հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար:

«Մենք կուսումնասիրենք ամենը, ինչ տեղի է ունեցել, և ողբերգությունը կունենա լուրջ հետևանքներ, այդ թվում՝ և ռուս-թուրքական հարաբերությունների համար: Մենք միշտ վերաբերել ենք Թուրքիային որպես բարեկամական պետության: Չգիտեմ՝ ում էր պետք այն, ինչ արվել է այսօր, բայց ամեն դեպքում՝ ոչ մեզ»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի հանդուրժի այդ հանցագործությունը: 

Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանին այսօր կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին