Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ:
«Հիմա ես շատ պատասխանատու հայտարարություն եմ անում. եթե ինչ-որ մեկն ապացուցի, որ մեր երկիրը «Իսլամական պետությունից» նավթ է գնում ու վաճառում, ես հրաժարական կտամ Իսկ եթե չապացուցվի, պարոն Պուտինը կլքի՞ պաշտոնը։»,-ասել է Էրդողանը:
Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը:
Հիշեցնենք, որ Սիրիայի տեղեկատվության նախարար Ումրան էլ Զուբին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից «ռուսական ինքնաթիռի խոցման պատճառը Էրդողանի որդու նավթային բիզնեսն է»: Դրա համար էլ Թուրքիան սկսեց անհանգստանալ, երբ Ռուսաստանը սկսեց հարձակվել «Իսլամական պետութան» (ԻՊ-İŞİD) վրա և հարվածեց նավթ տեղափոխող 500-ից ավելի բեռնատարներին: