▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ պաշտոն կստանա Աղվան Վարդանյանը

 

Ըստ ասեկոսեների, Դաշնակցության հետ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու արդյունքում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կստանա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Կոալիցիա կազմելու վերաբերյալ կուսակցությունների միջև որոշումն արդեն կայացվել է և քննարկվել է ևս մի քանի պաշտոններում դաշնակցական գործիչներ նշանակելու հարցը:

Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, Արծվիկ Մինասյանը նշանակվելու է Էկոնոմիկայի նախարար, ԿԳ նախարարի պաշտոնում ՀՅԴ հավանական թեկնածուն Լևոն Մկրտչյանն է:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին