▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում առաջարկել են չեղարկել 1921-ի ռուս-թուրքական բարեկամության մասին պայմանագիրը

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին:

«Իզվեստիա» թերթը հայտնում է, որ նամակով նրանք առաջարկում են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։

Իրենց նամակում նման քայլը պատգամավորները հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։

Ռուսաստանյան ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված նամակում հիմնավորումների շարքում նշված է նաև, որ «Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դա անարդարացի համարելով»:

Նշվում է, որ այս նախաձեռնությունը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանը չի ընդունում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ:

Հիշեցվում է, որ 2005-ին Վրաստանը չեղարկել է Կարսի պայմանագիրը: Իսկ մինչ այդ նման փորձեր արել է նաև խորհրդային իշխանությունը, սակայն Ստալինի մահվանից հետո փորձերը դադարեցվել են։

 

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին