▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ փոխարտգործնախարարն ազատվել է պաշտոնից ու դեսպան նշանակվել Չինաստանում

Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերգեյ Մանասարյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Սերգեյ Մանասարյանը նշանակվել է  Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին):

ՉԺՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան էր ԵՏՄ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի այսօրվա հրամնագրով ազատվել է այդ, ինչպես նաև Սինգապուրում և Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին