Ամերիկյան Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը կարող է բավարար չլինել կանխելու համար «է՛լ ավելի լայնածավալ» բախումները այս ամիս ավելի վաղ ադրբեջանցիների ու հայերի միջև «քառօրյա պատերազմից» հետո՝ «հարյուրավոր տանկերի» և շուրջ 30 հազար հրետանային արկերի գործադրմամբ: Ըստ Սերժ Սարգսյանի՝ պատերազմը Լեռնային Ղարաբաղում կարող է վերսկսվել ցանկացած պահի և որ հակամարտություն լուծման ուղղությամբ բանակցությունների հեռանկարը մեծ չէ:
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի համար «խելամիտ» չէ վերադարձն Ադրբեջանի հետ վիճելի տարածքների շուրջ խաղաղ բանակցություններին՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այժմ միանգամայն տարբեր է»:
«Մի կողմից մենք ինչ-որ մի տեղ կբանակցենք, մյուս կողմից՝ ռազմական պաշտոնյաները կներգրավվեն պատերազմի մեջ՝ փորձելով կարգավորել հակամարտությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Մեկնաբանելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարը՝ Սարգսյանն ասել է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների համար տեղ չկա: Ըստ ՀՀ նախագահի՝ ռուս խաղաղապահների տեղակայման մասին խոսակցությունները կատարելապես «անհիմն չէին նախորդ բանակցություններում»:
«Այժմ ես նման հնարավորություն չեմ տեսնում»,- հայտարարել է Սարգսյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովի այցին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Լավրովը «նոր առաջարկներ չէր բերել՝ քաջ գիտակցելով, որ քառօրյա պատերազմից անմիջապես հետո անիմաստ է բանակցությունների մասին խոսելը»:
Տեսանյութը՝