Այսօր Աժ-ում տապալվեց Միկա Բաղդասարովին պատկանող «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի պարտքը ներել առաջարկող օրենքի նախագիծը:
Ուշագրավ է, որ այս նախագիծը բոյկոտեցին ոչ միայն ընդդիմադիրները, այլև մի շարք գործարար պատգամավորներ:
Ավելին, ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը նույնիսկ դեմ քվեարկեց: Նա փաստորեն միակ դեմ քվեարկած պատգամավորն էր:
Սա բավականին ուշագրավ է, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ այսօր կայքերից մեկի հետ զրույցում նա մասնավորաբար նշել է, թե ապրիլի 1-ից հետո այդպես էլ համապատասխան եզրահանգումներ չեն արվում:
Ուրեմն ի՞նչ է ստացվում. Կարեն Կարապետյանն իր այս քվեարկությամբ իր դժգոհությո՞ւնն է արտահայտում իշխանություններից, որ համապատասխան դասեր չեն քաղում ապրիլյան իրադարձություններից, թե՞ այլ պատճառ կա, ցույց կտա ժամանակը:
Հեղինակ՝
Ա.Գրիգորյան