Ժամանակակից Թուրքիայի իրական դեմքը:
Հարձակում հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանի վրա:
Մայիսի 2-ին, Թուրքիայի Մեջլիսի Սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ, որ քննարկում էր քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցը, թուրք պատգամավորները հարձակվել են Գարո Փայլանի վրա, ում օգնության են հասել այլ պատգամավորներ։