▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանդիպումն ավարտվել է. Լևոն Տեր-Պետրոսյանը և Բակո Սահակյանը զբոսնում են Ստեփանակերտում

Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը եւ նրանց դերակատարությունը  մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում»:

Հանդիպումից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ: Այս պահին նախագահները միասին զբոսնում են Ստեփանակերտում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին