armtimes.com-ը գրում է.Այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՀՂ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսարեւմտյան ուղղությամբ:
Զինադադարից հետո ստեղծված իրավիճակի մասին դեռեւս մայիսի 4-ին մի քանի հարց էինք ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին, որը երեկ պատասխանել է դրանց:
- Պարոն Ուորլիք, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երեւանում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այս փուլում կարեւոր է համարվում սահմանային միջադեպերի հետաքննման եւ վստահության ամրապնդման մյուս միջոցառումների իրականացումը եւ ավելացրեց, որ ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան պետք է կենտրոնանա այս խնդրի վրա: Ինչ է անում Գերմանիան ներկա պահին հայ-ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ, ինչը, ըստ էության, բանակցությունները վերսկսելու նախապայման է հանդիսանում:
- Գերմանիան համանախագահների հետ համակարգված կերպով հղկում է այն առաջարկները, որոնք վերաբերում են շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին բռնությունների ռիսկի կրճատմանն ուղղված միջոցներին: Մենք կաշխատենք կողմերի հետ՝ ներդնելու այդ միջոցները ու հուսով ենք, որ համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունները կմեկնարկեն հնարավորինս շուտ: Եթե ուզում ենք առաջընթաց ունենալ խաղաղության հարցում, անհրաժեշտ է, որ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ընթանան առանց նախապայմանների:
- Ո՞րն է լինելու այն փաստաթուղթը, որը պետք է հիմք դառնա բանակցություններում, եթե հաջողվի ի վեջո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ հակամարտության բանակցությունների պատմության ընթացքում ծնված տարբեր փաստաթղթերն ի պահ են տրվել ԵԱՀԿ-ին, եւ միակ փաստաթուղթը, որը դեռ ի պահ տրված չէ, Կազանի փաստաթուղթն է, որին, ի դեպ, ՀՀ նախագահը հավանություն էր տվել, իսկ Ադրբեջանը՝ մերժել:
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հիմք կհանդիսանան մի քանի տարի բանակցային սեղանի շուրջ շրջանառված տարրերն ու սկզբունքները: Արդար ու անաչառ լուծման հիմքում կլինեն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները: Համակողմանի լուծումը կներառի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը ու հարակից տարածքների վերահսկողությունը Ադրբեջանին վերադարձնելը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում