▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիա Զախարովան հայերիս համար հաճելի հայտարարություններ էլ է անում

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, որ հայաստանյան հասարակության քննադատության թիրախում էր հայտնվել Գարեգին Նժդեհի մասին իր տեսակետով, այժմ հայերիս համար հաճելի մեկնաբանություն է արել՝ ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ, մասնավորապես, հայտարարելով, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմիարտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ձեռք բերված պայմանավորվածություններն ադրբեջանական կողմի համար ցանկալի ձևով մեկնաբանելու փորձ է: 

Զախարովան  կոչ է արել առաջնորդվել Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության բնօրինակով՝ ընդգծելով. «Կա հստակ հայտարարություն, այն հնչեցվել է, այն հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ և պետք է հիմնվել նրա վրա, այլ ոչ թե կամայական ընթերցման կամ ինչ-որ մեկի աղավաղված մեկնաբանությունների»:

Դիտել 57 րոպե 10 վայրկյանից.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին