▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապն աղոթել է Ծիծեռնակաբերդի բարձունքում

Հռոմի պապն , այսօր, վաղ առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք է մատուցել հայոց ցեղասպանության 1 ու կես միլիոն զոհերի հիշատակին: 

Հիշեցնենք, որ երեկ Հռոմի պապը Ֆրանցիսկոսը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպման ժամանակ իր խոսքում մի պահ կանգ է առել եւ շեղվել է ելույթի գրավոր տեքստից՝ հատուկ շեշտելով «Ցեղասպանություն» բառը։ «Սրտանց երախտապարտ եմ Ձեզ, պարոն Նախագահ, Հայաստանի Կառավարության և բնակչության անունից ինձ ուղղված Ձեր բարի գալուստի սիրալիր խոսքերի համար, ինչպես նաև ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ Ձեր ազնիվ հրավերի շնորհիվ, փոխադարձելու անցյալ տարի Վատիկան կատարած Ձեր այցը, երբ Սուրբ Պետրոսի տաճարում՝ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, և Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց Պատրիարք երջանկահիշատակ Ն.Ե.Ներսես Պետրոս XIX-ի հետ միասին, ներկա գտնվեցիք հանդիսավոր արարողությանը։ Այդ առիթով հիշատակվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, որը հարվածեց ձեր ժողովրդին և որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ»,- ընդգծել է Պապը։

Պապի գրավոր ելույթում «Ցեղասպանություն» բառը նշված հատվածում բացակայում էր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին