▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 05.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Խաղաղության աղավնիներ դեպի Արարատ, որն այսօր ամպամած էր

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի առաջին քրիստոնյա երկիր կատարած եռօրյա այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապ վանքն էր, որը գտնվում է հայ-թուրքական փակ սահմանին մոտ:

Այստեղ Ամենայն Հայոց Հայրապետը և Հռոմի պապն, աղոթելուց և մոմ վառելուց հետո, աղավնիներ արձակեցին դեպի Արարատ լեռ՝ ի նշան խաղաղության: Նշենք, որ այսօր բիբլիական լեռն ամպերով պատված էր: 

Հիշեցնենք, որ հայաստանյան այցի շրջանում Հռոմի պապը ցանկություն էր հայտնել հայ-թուրքական սահմանը վերաբացված տեսնել:

Խոր Վիրապից  Հռոմի պապը կմեկնի Զվարթնոց օդանավակայան ու կվերադառնա Վատիկան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին