▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարո՞ղ է անուն-ազգանուններն էլ փոխեն, բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրենց». Փաշինյանը հիշեց կուսակցություններին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ իրեն քննադատողներին: Անդրադառնալով ԲՀԿ-ին` նա նշեց. «Մի կուսակցություն էլ կա, վեր ա կենում ստեղից ասում ա՝ աղանդավորական խմբակները, աղանդավորական խմբակները․․․ Ու սա ասում ա մի կուսակցություն, որի ամբողջ կենսագրությունը, մինչև բոլորովին վերջերս կամ գուցե նաև մոտ ապագայում, կառուցված է մեկ անձի՝ առավոտյան, միջօրեի և երեկոյան պաշտամունքի վրա։ Ախր չի կարելի, էլի։ Էն առաջին ընթերցման ժամանակ տիկին Զոհրաբյանը էս ամբիոնից ասում էր՝ մենք գիտենք ձեր չափը, ձեր պայմանավորվածությունները, թե դուք մինչև ուր կարաք խոսաք․․ ախր լավ էլ չի ասել՝ իրիկունը ինքն իրա ձեռքով զանգում, ասում ա՝ Հովիկ Արգամիչը ջղայնացել ա, որ ես «բամփել» բառն եմ օգտագործել, խնդրում եմ՝ հանկարծ չհրապարակեք էդ բառերը, խնդրում եմ, Հովիկ Արգամիչը ջղայնացել ա: Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, այսպես որ շարունակվի, կարող է անուն-ազգանուններն էլ փոխեն, բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրենց։»,-ամբիոնից հայտարարեց Փաշինյանը։ Նրա ելույթի ընթացքում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու ԲՀԿ ղեկավար Նաիրան Զոհրաբյանն անընդհատ տեղից բղավում էին և ելույթ ուղեկցվում էր հակադարձումներով:

Մանրամասները՝ armlur.am-ի տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին