Քիչ առաջ լարված դրություն էր Խորենացի փողոցի այն հատվածում, որտեղ ցուցարարները հավաքվել են ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված Սասնա Ծռերի տղաների:
ՊՊԾ գնդի տարածքից մոտ տասը կրակոց լսվեց և մարդիկ կարծել էին, թե հարձակում է սկսել, մանավանդ, որ շտապօգնության մեքենաներ էին դուրս գալիս Խորենացի փողոցի փակված հատվածից:
Սակայն ավելի ուշ Նոր Հայաստանի անդամներից մեկը հայտարարեց, որ կրակոցները ՊՊԾ գնդի տարածքից արձակել էին հենց Սասնա Ծռեր գնդի անդամները, որոնց տեղեկություն էր հասել, թե ոստիկանները հարձակվել էին ցուցարարների վրա: Այս մասին, ըստ Նոր Հայաստանի անդամի, նրան փոխանցել էր Վարուժան Ավետիսյանը: Ավելի ուշ այդ մասին Վարուժան Ավետիսյանը ցուցարարներին հայտարարեց նաև հեռախոսով՝ միացված բարձրախոսի միջոցով:
Ուղիղ միացումն՝ Ազատություն ռադիոկայանի