Ոստիկանությունը Խորենացու փողոցում մի քանի տասնյակ մարդ է բերման ենթարկել։
Ոստիկանները երկու անգամ հայտարարել էին, որ քաղաքացիների հավքն անօրինական է, սակայն ցուցարարները չցրվեցին: Ըստ ոստիկանության հայտարարության՝ հավաքվածները խանգարում էին բնակիչների անդորրն ու հասարակական կարգը։
Ոստիկանները հաղրդում են, որ Խորենցի փողոցի հարակից հատվածում բենզինով լցված շշեր են հայտնաբերել, որոնք, ըստ ոստիկանների, ցուցարարները պետք է կիրառեին իրենց դեմ:
Ցուցարարներին հեռացնելուց հետո՝ Սանիտեքի աշխատակիցները իրականացրել են Խորենացի փողոցի մաքրման աշխատանքները:
Հիշեցնենք, որ երեք օր է՝ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ է պահում այնտեղ գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: