▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսինե Խանջյանին ոստիկաններն ազատ են արձակել

Արդեն տեղեկացրել ենք, որ Խորենացի փողոցից ոստիկաններն ու կարմիր բերետավորները բերման էին ենթարկել նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով, հիշեցնենք, երեկվանից միացել էր ցուցարարներին: 

Հայտնի է դարձել , որ Արսինե Խանջյանին մյուս բերման ենթարկվածների հետ տարել էին Իսակովի փողոցի վրա գտնվող ոստիկանության ներքին զորքերի զորամաս:  

Ավելի ուշ ոստիկանները Արսինե Խանջյանին ազատ են արձակել և դերասանուհին դրսում  բերման ենթարկվածների հարազատներին ասել է, որ  ներսում ավելի քան 70 հոգի կան, որոնք իր հետ այստեղ տեղափոխվել էին Խորենացի փողոցից: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին