Hraparak.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով` Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է տվել: Նաև նշվում է, որ տեղեկությունը պաշտոնապես ճշտել չի հաջողվել, և առայժմ հայտնի չեն հրաժարականի պատճառները:
Նշենք, որ Asekose.am-ի թղթակիցը փորձել է լուրը ճշտել Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: