▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն օր էլ կարող է պատերազմը սկսվել. ԼՂՀ ՊՆ նախարար

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, մասնակցելով ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի արարողությանը, պատասխանեց լրագրողների մի քանի հրացերի: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, որում նախագահն անդրադարձել էր նաև Լեռնային Ղարաբաղին, մասնավորապես` հողեր հանձնելու խնդրին, Լևոն Մնացականյանն ասաց. «Մենք բավարարված ենք ՀՀ նախագահի տվյալ պատասխանով»:

Խոսելով սահմանին տիրող վիճակի մասին` Մնացականյանը նշեց, որ ամեն ինչ վերահսկողության տակ է. «Սահմանին վիճակը հանգիստ է ու վերահսկելի», ապա հավելեց, որ ամեն օր էլ կարող է պատերազմն սկսվել. «Ամեն օր էլ կարող է սկսվի: Մենք` զինվորականներս, միշտ էլ պատրաստ ենք»:

 

Հեղինակ՝

Լիլիթ Նավասարդյան

Ստեփանակերտ, Արցախ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին